15.09.2019|
11:13
ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն հայտարարել է, որ Իրանի իշխանությունները կապ ունեն Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա հարձակումների հետ: Իր թվիթերում նա գրել է. «Թեհրանն է կանգնած Սաուդյան Արաբիայի վրա մոտ 100 գրոհների ետևում, մինչդեռ Ռուհանին և Զարիֆը ձևացնում են, թե դիվանագիտական ջանքեր են գործադրում: Ոչ մի ապացույց չկա, որ հարձակումները եղել են Եմենի կողմից, համաշխարհային էներգամատակարարների դեմ գրոհը նախաձեռնել է Իրանը»: